ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Անհնար է հավատալ գեղեցիկ կնոջ մահվան լուրին...»

«Անհնար է հավատալ գեղեցիկ կնոջ մահվան լուրին...»
29.01.2018 | 18:11

Ռուսաստանում 37 տարեկան հասակում կյանքից հեռացել է ռեժիսոր, սցենարիստ Մարիա Սահակյանը:

«Անհնար է հավատալ գեղեցիկ կնոջ մահվան լուրին... Ցավակցություններ մերձավորներին»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է կինոքննադատ Անդրեյ Պլախովը, նշելով, որ մահվան պատճառ է հանդիսացել օնկոլոգիական հիվանդությունը:


Մարիա Սահակյանը համառուսաստանյան պետական կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրայի ֆակուլտետն ավարտելու հետո նկարահանել է «Հրաժեշտ», «Փարոս», «Էնտրոպիա», «Սխտորը, սոխն ու պղպեղը» ֆիլմերը: Նրա դիպլոմային աշխատանքը` «Հրաժեշտ» կարճամետրաժ ֆիլմը հաղթել է «Ոսկե ծիրանի» լավագույն ուսանողական, դեբյուտային ֆիլմ անվանակարգում, ստացել է նաև «Կոդակ» ֆիրմայի մրցանակ ՎԳԻԿ-ի փառատոնում:


Մարիա Սահակյանը հինգ երեխաների մայր է:

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ